27.02.2019   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԻԱՄՍՅԱԿԻՆ

 

Մարտի 15-ից ապրիլի 15-ը ծրագրված ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի, ինչպես նաև` ապրիլի 20-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստմանը միտված  հարցերն են քննարկվել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի ներկա էին նաև մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Հանդիպման ժամանակ հստակ ուրվագծվել են այն տեղամասերն ու <<աշխատանքային ճակատները>>, որտեղ նախատեսվում է  սանմաքրման գործընթացներ սկսել, իրականացնել բարեկարգման աշխատանքներ և ծառատունկ կատարել, ընդլայնել կանաչ տարածքները: Քաղաքապետը ներկաներին հանձնարարել է կոնկրետ առաջարկություններ ներկայացնել միամսյակը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ արծածվել են նաև  կենսական նշանակության մի շարք հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն