11.12.2012   ՀԱՏԿԱՑՎԵԼ ԵՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ` ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Գաղտնիք չէ, որ քաղաքացիների` հասարակական նշանակության, անհատական տների կառուցմանն առնչվող հարցերը գլխավորապես համակարգվում են քաղաքապետարանի հողաշինարարական բաժնի միջոցով:

 Ստեփանակերտի քաղաքապետարանի հողաշինարարական բաժնի պետ Ռիմմա Բաղմանյանի հավաստմամբ, միայն ընթացիկ տարում կառույցի կողմից հասարակական նշանակության, անհատական տների և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով պատրաստվել է թվով 390 որոշման նախագիծ: Ընդ որում, դրանց իրագործումը կայուն հիմքերի վրա դնելու համար հիշյալ անձանց հետ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման վերաբերյալ կազմվել են 300, հողամասի վարձակալության` 12 և հողամասի առուվաճառքի ու անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրման մասին 249 պայմանագրեր:

 Անցած ժամանակաշրջանում բաժինը հողատարածքների ձեռք բերման նպատակով հայտ ներկայացրած քաղաքացիների շրջանում կազմակերպել է Ստեփանակերտ քաղաքի պետական սեփականություն համարվող հողամասերի թվով 3 բաց աճուրդ: Արդյունքում անհատական տների կառուցման համար վաճառվել է 24 լոտ` 21371 քառ.մ, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար` 7 լոտ 3707 քառ.մ և արտադրական նշանակության օբյեկտի կառուցման համար 1 լոտ` 1000 քառ.մ մակերեսով հողատարածք:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար