27.12.2018   ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Մայրաքաղաք Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում շարունակվում են Ամանորի տոնական հանդիսությունները, որոնց անհամբերությամբ են սպասել երեխաները:

Տոնական միջոցառումներին, բնականաբար, լայն աջակցություն է ցուցաբերում քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը` համակարգելով կազմակերպվող հանդիսությունները, փոքրիկներին` նվերների հանձնումը: Նման միջոցառումներ են ծրագրված մայրաքաղաքի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում:

Նոր տարվա միջոցառումները` դպրոցականների ակտիվ մասնակցությամբ են անցել  համար 1, 5, 8, 10 հանրակրթական դպրոցներում, ուր երեխաներին աջակցել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը, <<Ձմեռային հեքիաթի>> մյուս հերոսները: Ըստ քաղաքապետարանի ԿՍ բաժնի պատասխանատուների, Ամանորյա նվերներ կստանան 7520 դպրոցականներ /1-4-րդ դասարանների աշակերտները/, ինչպես նաև 1-6 տարեկան երեխաները:  

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն