06.12.2012   ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

  Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ դեկտեմբերի 6-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

 Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 62-րդ հոդվածի 5-րդ մասով, ԼՂՀ բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասով և քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 29-ի որոշմամբ, 2012-ի 4-րդ եռամսյակի փոխհատուցման նպատակով, ավագանին որոշում կայացրեց համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 292500 դրամ գումար հատկացնել ավագանու անդամներին:

 Նիստում հավանություն տրվեց մի շարք իրավաբանական անձանց ոչ բնակելի տարածքներ, վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ որոշման նախագծին: Ավագանին որոշում կայացրեց նաև Ստեփանակերտ քաղաքում ուղղակի վաճառքի ձևով համայնքային սեփականություն հանդիսացող գույքի /վարձակալված տարածքների/ օտարման մասին:

 Ելնելով Ամանորի կապակցությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվելիք տոնական միջոցառումների համար նախատեսվող ֆինանսական ծախսերի անհրաժեշտությունից, առաջնորդվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ԼՂՀ օրենքի, ինչպես նաև <ԼՂՀ բյուջետային համակարգի մասին> և <Իրավական ակտերի մասին> ԼՂՀ օրենքների համապատասխան հոդվածներով, քաղաքային համայնքի ավագանին նախկինում ընդունված որոշման մեջ` ծախսերի մասով կատարեց որոշ փոփոխություններ:

 Քաղաքապետ Ս.Գրիգորյանի առաջարկությամբ փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ով գլխավորում է Ամանորի միջոցառումների կազմակերպման ու անցկացման հանձնաժողովի գործունեությունը, հանրապետության  հ. 1 տոնածառի տեղադրման և տոնական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հանդես եկավ տեղեկատվությամբ:

 Վերջում ավագանու անդամների կողմից` Ստեփանակերտ քաղաքի բնակչության կենսաապահովմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պարզաբանումներով հանդես եկավ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար