27.11.2018 ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Դավիթ Միքայելյանի <<Սիրուց և ցավից ծնված>> երգերի շնորհանդեսը: Ծրագրում ներառված էին արցախյան ազատամարտում և ապրիլյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին, ինչպես նաև հայրենիքին նվիրված ստեղծագործություններ: Համերգին, որի նախաձեռնողներն են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը, ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մայրաքաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ: Երեկոյին, տարբեր համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ, հնչել են շուրջ երկու տասնյակ երգեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |