30.11.2012   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 62 ՄԻԱՎՈՐ

Քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային գույքի կառավարման բաժինը  աշխատանքների համակարգման գործառույթների իրականացման տեսանկյունից առանցքային դերակատարություն ունի և գործող օրենսդրության համաձայն, տարեցտարի ընդլայնվում են գործունեության շրջանակները:

Իրավունքների պետական գրանցում ստանալու նպատակով, միայն վերջին մի քանի ամսում, բաժնի կողմից պատրաստվել և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանում է ներկայացվել պետական և համայնքային գույք հանդիսացող 60 միավոր:             Պետական գրանցում է ստացել պետական և համայնքային գույք հանդիսացող 62 միավոր: Կնքվել է 24 անշարժ գույքի կառուցապատման պայմանագիր, որի դիմաց տեղական բյուջե է փոխանցվել 590344 դրամ:

Հետևողական աշխատանք է տարվում նախկինում կնքված կառուցապատման պայմանագրերի դիմաց կատարվելիք մուծումների ապահովման ուղղությամբ: Ըստ համայնքային գույքի կառավարման բաժնի պետ Միքայել Դադայանի, քաղաքապետի հաստատմանն են ներկայացվել կառուցապատման իրավունքով տրամադրված 14 անշարժ գույքի օտարման վերաբերյալ որոշումներ: Համաձայն կնքված պայմանագրերի, տեղական բյուջե է փոխանցվել 772552 դրամ:

Պատրաստվել և հաստատման է ներկայացվել 335 միավոր հասցե: Քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի ուշադրության տեսադաշտում է մնում  քաղաքի մի շարք փողոցների հասցեների վերաճշտման և վերանվանման գործը: Աշխատանքներ են իրականացվել Հ.Լազարև փողոցի, Հ.Լազարև նրբանցքի, Ի.Թևոսյանի 1-ին, 2-րդ փակուղու, ՍտեփԳԷՍ փողոցի, ՍտեփԳԷՍ 1-ին, 2-րդ նրբանցքների, Վ.Վաղարշյան փողոցի, Վ,Վաղարշյան նրբանցքի, Վ,Վաղարշյան 2-րդ նրբանցքի, Վ,Վաղարշյան 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների անշարժ գույքերին` հասցեների նոր համարներ տրամադրելու վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հաստատմանն են ներկայացվել մի շարք թաղամասերի, փողոցների, մայրաքաղաքի N 3 միջնակարգ դպրոցի անվանման և վերանվանման մասին որոշումները, որոնք օրենքի ուժ են ստացել:

Բաժնի կողմից քայլեր են ձեռնարկվում համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների հաշվառման և տեղեկատվական բազայի մուտքագրման, ինչպես նաև կառուցապատման տրամադրված անշարժ գույքի օտարման պայմանագրերի կնքման ուղղությամբ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար