22.10.2018 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800 –ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստանի մայրաքաղաքում գտնվող Ստեփանանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, պատվավոր հյուրերի թվում ևս մասնակցել է <<Էրեբունի-Երևան 2800>> ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Տարբեր քաղաքների պատվիրակությունների հետ Ս.Գրիգորյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ տեղադրելով անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցողասպանության թանգարանի ինստիտուտում և ծանոթացել հարուստ հավաքածուների ցուցադրությանը: Սուրեն Գրիգորյանն իր տպավորություների վերաբերյալ գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |