28.11.2012 ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ, ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ
Պետական միջոցների հաշվին մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման, պատերազմից տուժած բնակելի շենքերի և կենսական նշանակության օբյեկտների ու տանիքների վերանորոգման աշխատանքները, որոնք ներառված են 2012թ ծրագրերում, մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար առավելագույն ջանքեր են պահանջվում շինարարներից: Իսկ աշխատանքների ծավալների ընդլայնման ու որակի ապահովման տեսանկյունից գաղտնիք չէ, որ պատասխանատվությունը ԼՂՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ ստանձնել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժինը, որը, բնականաբար, նաև վերահսկողական գործառույթներ է իրականացնում: Այս համատեքստում կարևորելով պահանջվող չափորոշիչների պահպանման անհրաժեշտությունը, մասնագետների կողմից արվում է հնարավորը, որպեսզի բնակիչները գոհ մնան իրականացվող աշխատանքների որակից և սահմանված ժամկետում ծրագիրն ավարտին հասցվի: Բաժնի պետ Վ.Միքայելյանի խոսքով, նախանշված աշխատանքների գրեթե 80 տոկոսը ավարտված է ու մինչ նոր տարի ստանձնած պարտավորությունները լիովին կկատարվեն: Անցած ժամանակահատվածում վերակառուցվել են զոհված ազատամարտիկների 25 բնակարաններ, հրետակոծությունից տուժած 24 առանձնատներ: Միաժամանակ վերանորոգվել են չորս տասնյակ տների տանիքներ, կառուցվել երեք խաղահրապարակներ: Աշխատանքներ են տարվել նաև բակերի բարեկարգման, շենքերի մուտքերի և աստիճանների, հենապատերի վերակառուցման, կոյուղագծերի և ջրագծերի, դիտահորերի վերանորոգման ուղղությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |