08.10.2018 ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐՎԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ
Հոկտեմբերի 8-ին կայացած աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քննություն են առնվել մի շարք առաջնահերթ խնդիրներ: Հանդիպմանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ստեփանակերտի գլխավոր ֆինանսական փաստաթղթի` 2019թ. բյուջեի ձևավորմանը, հանձնարարվել է արագացնել իրական պատկերի արտացոլմանը միտված աշխատանքները: Միաժամանակ կարևորվել է կապիտալ շինարարության գծով ծրագրերի հստակեցման և ներկայացման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 14-ին գյուղատնտեսության աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվելու է բերքի տոն, Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի պատասխանատուներին և նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կառույցների ղեկավարներին հանձնարարեց ակտիվորեն ներգրավվել նախապատրաստական աշխատանքներին, և ըստամենայնի նպաստել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև 2019թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված ծրագրերի հստակեցման /ամբողջացման/ շուրջ, այդ ուղղությամբ արվել են մի շարք առաջարկություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |