28.09.2018 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Ինչպիսի բյուջե է ունենալու 2019-ին Ստեփանակերտ քաղաքը և ծախսերի ու եկամուտների մասով ինչպես է իրական պատկերն արտացոլվելու տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում: Ինչ է իրենից ընդհանրապես ենթադրում նոր ձևավորվող համայնքային բյուջեն: Հիշյալ հարցերի պատասխանները ստանալու և գալիք տարվա բյուջեի նախագիծն ուրվագծելու նպատակ էր հետապնդվում սեպտեմբերի 28-ին քաղաքապետարանի պատասխանատուների և նրա ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որ վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ներկաների ուշադրությունը հրավիրելով քննարկվող խնդրի մանրամասներին, քաղաքապետը հանդիպման մասնակիցներին հանձնարարեց ֆինանսական վերլուծությունների հիման վրա ճշգրիտ հաշվարկներ կատարել և իրատեսական այնպիսի փաստաթուղթ ներկայացնել, ուր հիմնավորված կլինեն նախատեսվող ծախսերն ու եկամուտները: Խորհրդակցությունում անդրադարձ է եղել նաև գալիք տարվա կտրվածքով նախատեսվող շինարարական ծրագրերի և առաջնահերթությունների հստակեցման վերաբերյալ: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը շեշտել է քննարկվող հարցի կարևորությունը` բոլոր ուղղություններով /ըստ ոլորտների/ արդյունավետ աշխատանք ծավալելու և 2019թ. իրականացվելիք ծրագրերը նախանշելու խնդրում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |