25.09.2018 ԱՆՑԱԿՑՎԵԼ Է ՍԱՆԴԱ ՈՒՇՈՒԻ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Շուրջ 200 մարզիկ էր մասնակցում սանդա ուշու մարզաձևից` քաղաքի օրվան նվիրված բաց առաջնությանը, որ սեպտեմբերի 22-ին անցկացվել է Ստեփանակերտի հ.6 դպրոցի մարզադահլիճում: Առաջնությունում մասնավորապես ընդգրկված էին Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի քաղաքների, Գիշու և Նոր շենի մարզական թիմերը: Ավանդական դարձած միջոցառման աչքի ընկած թիմերն արժանացել են քաղաքապետարանի պատվոգրին և հուշանվերների: Պարգևները հնադիսավորությամբ մարզիկներին է հանձնել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |