21.11.2012 ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Փողոցների և բակերի արտաքին լուսավորման հարցը շարունակում է մնալ քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի ուշադրության կենտրոնում: Վերջին մի քանի ամսում <Արցախէներգո> փակ բաժնետիրական ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի հետ համատեղ քաղաքում իրականացվել են էլեկտրամոնտաժային, մասնավորապես` նոր հենասյուների տեղադրման և օդային գծերի ապահովման, լուսատուների փոխարինման աշխատանքներ: Մայրաքաղաքի Կրկժան և Նաբերեժնայա թաղամասերում ու մի շարք այլ ծայրամասային փողոցներում շարքից դուրս եկած հին հենասյուները փոխարինվել են նորերով, անցկացվել է 0.4 կվտ օդային գծի նոր ցանց: Քաղաքի փողոցներում անհամեմատ ավելացել է լուսատուների քանակը: Արտաքին լուսավորման ցանցի ընդլայնման և լուսավորվածության բարելավման նպատակով քաղաքի փողոցներում ու բակերում շարունակական բնույթ է կրում լուսատուների և հենասյուների վերանորոգման գործընթացը: Մի շարք ենթակայններում միաֆազ համակարգը փոխարինվել է եռֆազ համակարգով, տեղադրվել են նոր հպարկիչներ, ժամային ռելեներ, եռֆազ երկռեժիմային հաշվիչներ ու նոր տրանսֆորմատորներ: Քաղաքապետարանի զարգացման նաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, մինչև տարեվերջ խնդիր է դրված լիովին բարելավել մայրաքաղաքի արտաքին լուսավորման գործը և բարձրացնել փողոցների, թաղամասերի և բակերի լուսավորվածության արդյունավետությունը: |
< Վերադառնալ |