12.09.2018 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում` քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրն է քննարկվել և վերջնականապես հստակեցվել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից և քաղաքային հանձնաժողովի անդամներից բացի հրավիրված էին նաև տարբեր կազմակերպությունների և ընկերությունների ղեկավարներ: Քաղաքապետն ընդգծել է միջոցառման պատշաճ կազմակերպումը, տոնակատարությանը` ստեփանակերտցիների ակտիվ մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչն առանձնակի շուք կհաղորդեր ժողովրդական տոնախմբությանը: Նա համոզմունք է հայտնել, որ նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլում հանձնաժողովի անդամներին կհաջողվի համատեղ ուժերով շտկել բացթողումները, վերանայել անցկացվելիք մարզամշակութային միջոցառումների ցանկը և հանդես գալ տոնական հագեցած ծրագրով: <<Ամեն ինչ պիտի արվի քաղաքի օրն արժանապատվորեն նշելու համար>>,- նշել է քաղաքապետ Ս.Գրիգորյանը` վերջին հանձնարարությունները տալով խորհրդակցության մասնակիցներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |