20.07.2018 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
Հուլիսի 20-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում վերստին բարձրացվել է բնական աղետի /ուժեղ քամու և կարկտահարման/ հետևանքների վերացման խնդիրը: Քաղաքապետն իրավասու կառույցների, ընկերությունների, մասնավորապես` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է սեփական տների և բազմաբնակարանոց շենքերի տանիքների արագ վերանորոգման, աղետից տուժած քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդրահարույց մյուս հարցերի լուծմանը` ընդգծելով առաջնահերթությունները: Հետաքրքրվելով իրականացվող աշխատանքների ընթացքով, Ս.Գրիգորյանը ևս մեկ անգամ պատասխանատուներին հորդորել է ականջալուր լինել քաղաքացիների բողոքներին և հասցեագրած նամակներին և ժամանակին արձագանքել: Աշխատանքներն համակարգող հանձնաժողովի անդամներին քաղաքապետի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |