02.07.2018 ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՇԵՆՔ Է ՓԼՈԻԶՎԵԼ
Հունիսի 30-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 5 հասցեում երկհարկանի հինավուրց շենքի մի հատված է փլուզվել: Բարեբախտաբար, փլման ժամանակ բնակելի տարածքում ոչ ոք չի եղել, և ոչ մի անձնավորություն չի տուժել: Շենքը, որ քաղաքի ամենահին կառույցներից է, և <<հիշատակվում>> է 19-րդ դարի 80-ականների սկզբներին, խարխուլ, վթարային շինություն է, և մասնագետների հավաստմամբ վաղուց <<սպառել>> է իրեն: Տարիներ առաջ բնակչության մի մասը բարելավվել է հարմարավետ բնակարաններով և լքել շենքը: Մինչդեռ որոշ ընտանիքներ շարունակում են բնակվել հին կացարաններում: Քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության պատասխանատուները դեպքից րոպեներ անց այցելել են նշված վայր և հետաքրքրվել իրավիճակով, ուսումնասիրություններ կատարել ու փորձել խնդրի լուծման համար տարբերակներ գտնել: Ըստ քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի, տարիներ առաջ, ինչ-ինչ պատճառներով որոշ ընտանիքներ հրաժարվել են նոր բնակարաններ տեղափոխվել, ու ներկայումս 26 բնակիչներ են հաշվառվում Գրիգոր Լուսավորիչ 5 հասցեում: Նրա խոսքով տեղափոխման հարցը քննարկման փուլում է գտնվում, և առաջիկայում համապատասխան գերտեսչություները կանդրադառնան խնդրի կարգավորմանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |