01.11.2012 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Գլխավորապես ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքին առնչվող հարցերն են քննության առվել հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներից բացի ներկա էին նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ-կազմակերպությունների ու մի շարք կառույցների ղեկավարներ, Ս.Գրիգորյանն ընդգծելով խնդրի կարևորությունը, պարտավորեցրեց վերանայել անելիքները և հերթական ծրագրեր մշակել: Մասնակիցների ուշադրությունը նա հրավիրեց իրենց գլխավորած ոլորտներում ձմռանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելուն, խնայողական ռեժիմով աշխատանքների համակարգմանը, կրթական օջախներում ու բնակելի թաղամասերում, կենսական նշանակության օբյեկտներում անհատական ջեռուցման ապահովմանը միտված հարցերին: Քաղաքապետի առաջարկով մի շարք հիմնարկների տնօրեններ, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ներկայացրին համառոտ տեղեկատվություն: Խորհրդակցությունում, բնականաբար, օրակարգից դուրս չմնացին նաև մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների գանձման ու հարկերի հավաքագրման գործընթացի արագացման, մինչև տարեվերջ բոլոր տեսակի պարտքերի մարման, ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակի շրջանակում համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելումասինհարցերը: Քաղաքապետ Ս.Գրիգորյանը ավելորդ չհամարեց հիշեցնել, որ<<ծառերի հատումն ինքնանպատակ չէ և նրանց փոխարեն անպայմանորեննոր, առողջ շիվեր պիտի տնկվեն>>: Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |