19.10.2012 ՊԱՐԳԵՎՆԵՐ` ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ստեփանակերտի ավանդական օրվա առթիվ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, տոնական միջոցառումների շրջանակում այցելել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն և հայրենական մեծ պատերազմի ու աշխատանքի վետերանների հասարակական կազմակերպություն: Քաղաքապետարանի և անձամբ իր անունից ներկաներին շնորհավորելով հիշարժան իրադարձության կապակցությամբ, Ս.Գրիգորյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը և ակտիվ մասնակցությունը` մայրաքաղաքի հասարակական կյանքին, հուշանվերներ և դրամական պարգևներ հանձնել, մաղթել առողջություն և անձնական երջանկություն: Նա համոզմունք է հայտնել, որ այսուհետև ևս քաղաքապետարանի և հիշյալ կառույցների միջև համագործակցությունը կզարգանա ու ավելի կընդլայնվի: Նույն օրը քաղաքապերատանի նիստերի դահլիճում քաղաքապետն ընդունել է <Ստեփանակերտը մեր տունն է> թեմայով դպրոցականների ստեղծագործական շարադրությունների ամենամյա մրցույթում հաղթած աշակերտներին և նրանց հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներին, բարեմաղթանքի ու շնորհավորանքի խոսքեր հղել` ձեռքբերումների ու մայրաքաղաքի օրվա կապակցությամբ: Ս.Գրիգորյանը նշել է, որ այսօրվա դպրոցականը մեր երկրի վաղվա հուսալի պաշտպանն է, գիտնականն ու բժիշկը, ճատրապետն ու գրողը, ապագա մանկավարժը: Ս.Գրիգորյանը երեխաներին մաղթել է ստեղծագործական նոր եռանդ և հաջողություններ` ուսման բնագավառում, իսկ ուսուցիչներին` հաստատակամություն և խանդավառություն` իրենց բարի առաքելությունն իրագործելու ճանապարհին: Քաղաքապետն առաջարկել է դպրոցականների լավագույն շարադրությունները հանրությանը հասանելի դարձնելու նպատակով, տպագրել <Ստեփանակերտ> քաղաքային թերթում: Ս.Գրիգորյանը, բնականաբար, քաղաքապետարանի կողմից պատվոգրեր և նվերներ է հանձնել դպրոցականներին, նաև ուսուցիչներին, ովքեր ի դեպ, մրցույթում հաղթող են ճանաչվել <Տարվա լավագույն տնօրեն>, <Տարվա լավագույն ուսուցիչ, լավագույն մանկավարժական փորձ>, <Տարվա լավագույն դաստիարակ> և <Տարվա լավագույն զինղեկ> անվանակարգերում: Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի նիստերի դալիճում ևս մի հաճելի իրադարձրություն էր սպասվում` կապված Ստեփանակերտի ավանդական օրվա հետ: Քաղաքապետ Ս.Գրիգորյանն ընդունել էր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների և կազմակերպությունների մի խումբ աչքի ընկած աշխատողների, կրթօջախների տնօրենների և մանկավարժների, զինղեկների, քաղաքի մտավորականության ներկայացուցիչների: Երկարամյա, անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև մայրաքաղաքին մատուցած ծառայությունների և Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորելով նրանց, Սուրեն Գրիգորյանը պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Կառույցների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են ԼՂՀ վարչապետի հուշամեդալին: Քաղաքապետը նրանց մաղթել է քաջառողջություն, նորանոր հաջողություններ` աշխատունքում և անձնական կյանքում, ի շահ Ստեփանակերտի բարգավաճման ու հետագա զարգացման: Վերջում շնորհակալան խոսքով քաղաքապետին են դիմել պարգևատրվածները և երկրի ու քաղաքային իշխանություններին երախտագիտություն հայտնել իրենց համեստ ծառայությունը բարձր գնահատելու համար:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |