08.06.2018   ԿԱՅԱՑԵԼ Է <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ>> ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անց է կացվել << Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթը, որի նպատակն է նպաստել անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորման խնդրում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպմանը:

Մրցույթն անց է կացվել 4 տարիքային խմբերի միջև /1-ին տարիքային խումբ` 2010-2012թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ տարիքային խումբ` 2007-2009թթ., 3-րդ տարիքային խումբ` 2004-2006թթ., 4-րդ տարիքային խումբ` 2001-2003թթ./: Մրցույթի մրցաձևերն են. խաղային փոխանցումավազք` 30մ, վարժություն` բասկետբոլի գնդակով, թենիսի գնդակի նետում, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակով, հեռացատկ` տեղից, խաղային փոխանցումավազք` 80մ:

Ըստ տարիքային խմբերի,ընդհանուր միավորներով 1-ին տեղը գրավել են  Մուխրանյանների /1-ին տարիքային խումբ/, Աղաջանյանների /2-րդ տարիքային խումբ/, Գալստյանների /3-րդ տարիքային խումբ/  և Մելքումյանների /4-րդ տարիքային խումբ/ ընտանիքները:

Մրցանակային տեղեր գրաված ընտանիքները Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և արժանացել դրամական պարգևի: Պարգևատրությունը կատարել է Ստեփանակերտի քաղաքապետի`հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանը:

1-ին տեղեր զբաղեցրած ընտանիքները հունիսի 25-28-ը կմասնակցեն հանրապետական փուլին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն