16.05.2018   ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ` ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ

 

Մայրաքաղաքներ Երևանի ու Ստեփանակերտի  միջև հաստատված բարեկամության և համագործակցութան շրջանակներում շարունակվում են երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների փոխայցելությունները, որոնք միտված են առաջիկա ծրագրերի  հստակեցմանն ու փոխգործակցության ընդլայնմանը: Այդ համատեքստում կարելի է դիտարկել  Ստեփանակերտի առաջին փոխքաղաքապետ  Սուրեն Թամրազյանի այցը` Երևանի Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններ, որ ավանդական բնույթ է կրում:

Մայիսի 14-ին Ս.Թամրազյանին հյուրընկալել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը: Հանդիպմանը, որ հանրագումարվել են անցած ժամանակներում կատարված աշխատանքները և նախանշվել հետագա անելիքները, ներկա է գտնվել նաև աշխատակազմի ղեկավար Վահան Ալեքսանյանը: Քննարկվող հարցերի շարքում ընդգծվել են այն առաջնահերթությունները, որոնք ծրագրվում են կենսական նշանակության և քաղաքային տնտեսության զարգացման ամենատարբեր ոլորտներում:

Սուրեն Թամրազյանը շնորհակալություն  է հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար, և վստահեցրել, որ այսուհետ ևս բոլոր ջանքերը կգործադրվեն հաստատված գործընկերային  կապերը  բարձր հիմքերի վրա դնելու ուղղությամբ:

Նույն օրը Ստեփանակերտի փոխքաղաքապետին հյուրընկալել են նաև Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն