21.03.2018   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվելիք ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակի նախապատրաստմանն էր միտված քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը, որին մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` նրա ենթակայության ներքո գործող հիմնարկների և ընկերությունների ղեկավարներ:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով ծրագրում ներառված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը, քաղաքապետն ընդգծեց, թե ավանդական միամսյակը` մասնակիցների թվաքանակով և աշխատանքների ծավալների առումով, աննախադեպ է լինելու, ու ամեն ինչ պիտի արվի սպասելիքներն արդարացնելու համար: Նրա խոսքով, ոչ մի պետական կառույց, հիմնարկ-ձեռնարկություն, ուսումնական հաստատություն, անհատ ձեռներկատերչպիտի <<դուրս մնա>> միամսյակից, և քաղաքի հասարակական վայրերում, բոլոր փողոցներում, ընդհուպ  ծայրամասային թաղամասերում փոխհամաձայնեցված աշխատանքներ պիտի արվեն ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման ուղղությամբ:

Քաղաքապետն ամփոփելով խորհրդակցությունը, ընկերությունների ղեկավարներին մի շարք հանձնարարություններ տվեց:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն