17.03.2018   ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

 

Արցախյան շարժման 30-ամյակի տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում շարունակվում են տարաբնույթ մարզական միջոցառումները:

Հերթական մրցույթն անցկավեց մարտի 12-16-ը` Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի հ.3 հիմնական դպրոցի մարզադահլիճում, Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի 2006-2007թթ. տղաների միջև:

Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի` հատուկ հանձնարարությունների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի, միջոցառման նպատակն է զարգացնել և մասսայականացնել բասկետբոլ մարզաձևը, ձևավորել  առողջ ապրելակերպ, աջակցել քաղաքի լավագույն մարզական թիմերին:

Արդյունքում 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել է <<Արցախ>> թիմը /մարզիչ Ա.Սարումյան/: 2-րդ տեղը գրավել է <<Կարմիր Աստղ>> թիմը /մարզիչ Գ.Սարգսյան/, իսկ 3-րդ մրցանակային տեղը`<<NIKA>> թիմը /մարզիչ Գ.Շախնազարյան/:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով: Պարգևատրությունը կատարել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն