11.10.2012   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԻՐԱՍՊՈԼԻ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ


Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլի հիմնադրման 220-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիրասպոլի քաղաքապետ Անդրեյ Բեզբաբչենկոյին, ուր մասնավորապես ասվում է.

§Հարգարժան Անդրեյ Իվանի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության, ստեփանակերտցիների և անձամբ իմ անունից, թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլի հիմնադրման 220-ամյակի կապակացությամբ, որը նշվում է հոկտեմբերի 14-ին:

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ օր առաջ, հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն է նշում իր ավանդական օրը: Ասել է թե` մեր ժողովուրդների ու մայրաքաղաքների միջև ընդհանուր շատ բան կա, ինչը գոհունակություն է պատճառում բոլորիս: Հատկանշական է, որ հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ և խոչընդոտներ, մեր երկու մայրաքաղաքները շարունակում են զարգանալ ու բարգավաճել` աստիճանաբար լուծելով կենսական նշանակության խնդիրները: Ուրախացնող է այն հանգամանքը, որ Տիրասպոլում հետզհետե ընդլայնվում է կառուցվող բնակելի նոր թաղամասերի և շինությունների թիվը, շահագործման են հանձնվում կրթամշակութային նորանոր օջախներ ու առևտրի կենտրոններ, ընդարձակվում են քաղաքի կանաչ տարածքներն ու զբոսայգիները` հաճելի տպավորություն թողնելով այցելուների վրա:

Թանկագին բարեկամներ

Վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղություն և ամենայն բարիք¦,- ասվում է ուղերձում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար