01.03.2018   ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ` ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՈՎ

Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին էր նվիրված Ստեփանակերտի Շառլ Ազնաուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած տոնական համերգը, որ կազմակերպվել էր արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Համերգը, որ ուղեկցվել է հանդիսատեսների ջերմ ծափերով, դպրոցի շնորհաշատ երեխաներին ևս մեկ անգամ առիթ ընձեռնեց բացահայտելու երաժշտական իրենց ընդունեակություններն ու կարողությունները: Իսկ ծրագրում հիմնականում ընդգրկված էին հայրենասիրական ստեղծագործություններ` հայկական  ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեր:

Միջոցառմանը ներկա էին ԿԳՍ և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներ, մայրաքաղաքի մտավորականության, երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն