19.02.2018 ԱՅՑ` ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների շրջանակում, փետրվարի 19-ին պետական այրերը, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` հանրապետական և քաղաքային հանձնաժողովների անդամների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել կյանքից անժամանակ հեռացած Շարժման ակտիվ մասնակիցների հիշատակին: Նրանք խմբերով այցելել են գոյապայքարի ժամանակ զոհված և կյանքից հեռացած ակտիվ գործիչների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել, հարգել պայծառ հիշատակը, ևս մեկ անգամ արժևորել Շարժման տարիներին նրանց կատարած սխրանքը և ազգանպաստ գործունեությունը: Շատերի թվում երեկ քաղաքացիական իրենց պարտքն են կատարել ու երևելի գործիչների, շարժման ակտիվ մասնակիցների հիշատակը խնկարկել են նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուները` քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |