28.09.2012 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ
<<Կողմերի միջև փոխգործակցությունը կլինի արգասաբեր>>,- վստահեցնում են քաղաքապետերը Անկախ ժամանակների §մակընթացություններից¦, Երևանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև ամենատարբեր բնագավառներում կապերն ու շփումները միշտ էլ պահպանվել են /հատկապես կրթամշակութային ոլորտում/: Ու, չնայած Ադրբեջանի իշխանությունների` նախկին մարզկենտրոնի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, ի շնորհիվ Հայաստանի երևելի արվեստագետների ու ճարտարապետերի ազգապահպան առաքելության, ովքեր անտարբեր չէին Արցախի ճակատագրի նկատմամբ, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների և արգելափակոցների պարագայում,շարունակում էր գոյատևել /ուշագրավ է այն հանգամանքը, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակը հանդիսանում է հայ ճարտարապետության հսկաներից մեկը` Ալեքսանդր Թամանյանը/: Վերջին տարիներին հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև կապերն ավելի են սերտացել` ձեռք բերելով նոր որակ: Փոխգործակցության ուղղություններն ու ենթաշերտերը շարունակ ընդլայնվում, խորացվում են: Բայց, ինչպես ասում են, վաղուց եկել էր ժամանակը, որպեսզի այդ ամենը տեղափոխվի իրավական դաշտ և հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք բերվեն պայմանավորվածություններ: Եվ ահա Երևանի ու Ստեփանակերտի նոր քաղաքապետերի անձնական ակտիվ շփումները հիմք հանդիսացան և նրանց հանձնարարությամբ երկու քաղաքապետարանների պատասխանատուների հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առավ իրավական ուժ ունեցող փաստաթուղթը: Սեպտեմբերի 28-ին քաղաքային համայնքի ավագանու նիստերի դահլիճում ընդունելով և ջերմորեն ողջունելով Արցախ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ հանդիպումը նորովի կնպաստի փոխշահավետ կապերի ընդլայնմանն ու երկու մայրաքաղաքների միջև բարեկամության ամրապնդմանը: Պատմական համարելով հանդիպումը, Ս.Գրիգորյանը գոհունակություն հայտնեց Երևանի քաղաքապետի գլխավորած այցի կապակցությամբ` մասնավորապես նշելով, թե համայն հայության մայրաքաղաքը, որն աշխարհի ամենագեղեցիկ ու բարեկարգ քաղաքներից մեկն է համարվում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին համագործակցության ձեռք է մեկնում` չլուծված խնդիրները համատեղ ուժերով լուծելու, բարեկամության կամուրջն ավելի ամրապնդելու համար: <<Համոզված եմ, որ հարուստ փորձի փոխանակման արդյունքում կշահեն թե` Երևանը և թե Ստեփանակերտը,- ասաց Սուրեն Գրիգորյանը: - Այսօր մեր քաղաքը զարգացման փուլում է գտնվում: Իրականացվում են տնտեսական ու սոցիալական նշանակության բազմաթիվ ծրագրեր: Աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններից են մնում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, քաղաքի բարեկարգումն ու ենթակառուցվածքների զարգացումը, բազմաբնակարան շենքերի, փողոցների ու բակերի վերակառուցումը: Շուտով կշահագործվի մայրաքաղաքի նորակառույց օդանավակայանը, ավարտման փուլում են գտնվում հանրապետական հիցանդանոցի շինարարական աշխատանքները: Եկող տարի ավարտին կհասցվի Ստեփանակերտի ջրամատակարարման ծրագիրը: Հավատացած եմ, որ երկու քաղաքապետարանների միջև համագործակցությունն ավելի կխթանի մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրների իրագործմանը, Ստեփանակերտը կդառնա ավելի գեղեցիկ ու բարետես>>: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես վստահեցրեց, որ կողմերի միջև փոխգործակցությունը կլինի արգասաբեր: Նրա կարծիքով, դրան անտարակույս կնպաստեն հաճախակի փոխայցելություններն ու աշխատանքային քննարկումները, փորձի փոխանակումն` ամենատարբեր ուղղություններով: <Այսօր այստեղ փաստորեն դնում ենք մեր համագործակցության հիմքերը, ասել է թե առաջին քայլերն արդեն արված են ու վստահ եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի գործնականում առաջին արդյունքներն արձանագրելու համար>>.- նշեց Տարոն Մարգարյանը` ցանկություն հայտնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությանը հյուրընկալել քաղաքամայր Երևանում: Անկեղծ, անկաշկանդ զրույցից և մտքերի փոխանակումից հետո քաղաքապետներ Սուրեն Գրիգորյանն ու Տարոն Մարգարյանը համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի միջև բարեկամության մասին: ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև միաժամանակ ստորագրվեց 2012-2014թթ համագործակցության ծրագիր: Քաղաքապետերը շնորհավորանքի խոսքեր հնչեցրին և հուշանվերներ փոխանակեցին: Համաձայնագրում մասնավորապես ընդգծվում է, որ նպատակ ունենալով ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի միջևնաև ելնելով բարեկամության, հավասարության և փոխշահավետության սկզբունքներից`Երևանի քաղաքապետարանը և Ստեփանակերտի քաղաքապետարանը համաձայնում են իրականացնել համագործակցության ծրագրեր ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման,առևտրի և սպասարկումների,կրթության, ֆինանսական,համայնքային գույքի կառավարման,քաղաքային տրանսպորտի կառավարման,մշակույթի, տուրիզմի, սպորտի և երիտասարդության հարցերի,առողջապահության և սոցիալական ապահովության,շրջակա միջավայրի պահպանության և կանաչապատման,բնակարանային կառավարման,կոմունալ տնտեսությունների և ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում: Կողմերը պարտավորվում են երկու քաղաքների տնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների, գործարանների, ինչպես նաևանհատներիմիջևկապերիամրապնդմանը, տնտեսական կապերի ակտիվացմանը ու համատեղ ձեռնարկությունների ստեղծմանն ուղղվածնախաձեռնություններին:Ասել է թե` կողմերը կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակներում՝ իրականացնելով երկկողմ և բազմակողմ նախագծեր։ Համագործակցության ծրագրի իրականացման ընթացքի քննարկման համար կողմերը պայմանավորվեցին ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որոնք կիսամյակը մեկ անգամ կքննարկեն և քաղաքապետերին կներկայացնեն տեղեկատվություն` ծրագրի կատարման ընթացքի մասին: Աշխատանքային խմբերի նիստերը հաջորդաբար կգումարվեն Երևան և Ստեփանակերտ քաղաքներում: Ծրագրում մասնավորապես առանձնահատուկ տեղ է հատկացվում ճարտարապետության, քաղաքաշինության և հողի վերահսկողության ոլորտին, փոխգործակցության իրականացման նպատակով, նախատեսվում է աջակցել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագծի ստեղծմանը, ծրագրվում է տեղեկատվության փոխանակում նոր շինարարական տեխնոլոգիաների և համատեղ գործունեության նորմատիվ- իրավական և մեթոդական ապահովման ներդրման մեջ, աջակցություն կցուցաբերվի մասնագետների փորձառնության և վերապատրաստման անցկացման հարցում, փորձի փոխանակում կկատարվի ապօրինի ինքնակամ կառույցների և հողազավթման դեմ պայքարում: Առևտրի և սպասարկումների ոլորտում, փոխգործակցության իրականացման նպատակով, կողմերը կիրականացնեն փորձի փոխանակում` երկու քաղաքների առևտրի և սպասարկման ոլորտում իրականացվող աշխատանքների կազմակերպման և կատարելագործման վերաբերյալ, քայլեր կձեռնարկվեն բացօթյա առևտրի կանոնակարգման, բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման, նոր շուկաների կառուցման միջոցով համապատասխան վաճառատեղերի ստեղծման, առևտրի և սպասարկման ոլորտում օրենքով սահմանված հսկողության իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ոլորտին վերաբերող օրենսդրական բազայի ուսումնասիրման և համատեղ քննարկումների կազմակերպման ուղղությամբ: Բնապահպանության ոլորտում կողմերը նախատեսում են փորձի փոխանակում կատարել կոշտ թափոնների ուտիլացման և վերամշակման արդյունավետ համակարգի ներդրման, նոր տնկարանների ստեղծման, ծառատեսակների ուսումնասիրման և փոխանակման, ծառատունկների կազմակերպման հարցերում: Ծրագրում առանցքային տեղ է հատկացված նաև սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի, տուրիզմի և սպորտի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը: Օրվա երկրորդ կեսին աշխատանքային խմբերն ու մասնագետները ծանոթացել են միմյանց, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, կայացել են քննարկումներ: Այցի շջանակներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել են առաջիկա ծրագրերին:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |