10.11.2017 ԿԱՅԱՑԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է Ն.ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին կայացած քաղաքային համայնքի ավագանու նիստում, ի թիվս մի շարք նախագծերի, օրակարգում ներառվել էր նաև <<Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը, որին ավագանին տվեց իր համաձայնությունը: Լուծարման գործընթացն իրականացնելու նպատակով կստեղծվի լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանուանդամներև ընկերության ներկայացուցիչներ: Լուծարման գործընթացն ավարտելուց հետո, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքապետարանը կտնօրինի մնացած գույքը: Միևնույն ժամանակ լուծարման հանձնաժողովը համապատասխան միջոցներ կձեռնարկի ընկերության դեբիտորական պարտքերի ստացման ու պարտատերերի կրեդիտորական պարտքերի վերադարձման ուղղությամբ: Ավագանին, ելնելով 2018թ. Ամանորի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, փոփոխություններ կատարեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2017թ. բյուջեի մասին որոշման մեջ` 5մլն 500 հազար դրամով նվազեցնելով <<այլ ծախսերի>> համար նախատեսված գումարի չափը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ կատարեց քաղաքապետ Ս.Գրիգորյանը: Նիստում որոշում կայացվեց քաղաքային համայնքի պահուստային ֆոնդից 450 հազար դրամ գումար հատկացնել ավագանու անդամներին` 2017թ. 4-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով: Քաղաքային համայնքի ավագանին որոշումներ ընդունեց Ս.Դավիթ թիվ 18 շենքի կիսանկուղային հարկից ոչ բնակելի տարածք` վարձակալության իրավունքով, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող Առաքելյան փողոցի թիվ 1 շենքի` 158, 159 և 160 սենյակները նվիրատվության կարգով օտարելու վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |