16.10.2017 ՈՐՈՇՈՒՄ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ 2018թ. ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամանորի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքում 2018թ. Ամանորի տոնական միջոցառումների անցկացման վերաբերյալ: Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել անհատական կազմը: Այն կգլխավորի Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ նրա ենթակայության տակ գտնվող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ: Քաղաքապետը հանձնաժողովին հանձնարարել է մշակել և ներկայացնել 2018թ. Ամանորի տոնական միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |