16.10.2017 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Ողջունելով Ստեփանակերտի քաղաքապետին՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար: «Արցախի մեր գործընկերների հետ միասին մենք իրականացրել և իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր և իսկապես հաճելի է արձանագրել, որ այս տարիների ընթացքում մենք գրանցել ենք շոշափելի ձեռքբերումներ՝ մեր ներդրումն ունենալով ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ Արցախի շրջանների զարգացման գործում: Համոզված եմ, որ առաջիկա տարիները ևս լինելու են ձեռքբերումային, և մենք շարունակելու են իրականացնել հաջողված ծրագրեր՝ ընդգրկելով նոր ուղղություններ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: |
< Վերադառնալ |