06.10.2017   ԿՏԵՂԱԴՐՎԻ Ս. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿ

 

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, 37-րդ և 47-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Արցախ աշխարհին ու Ստեփանակերտին մատուցած ծառայությունները,  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել` պետական գործիչ, գրող, մանկավարժ Սարգիս Աբրահամյանի  հիշատակը հավերժացնելու մասին:

Որոշման համաձայն, գրողի  հարթաքանդակը կտեղադրվի Վազգեն Սարգսյան փողոցի N25 հասցեում գտնվող նրա բնակարանի շենքի պատին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն