22.09.2017 ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Նոյեմբերի 22-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությանը, որի կազմում են կրթության բաժնի պետ Սիմա Բաղդասարյանը և սոցիալական պաշտպանության ու առողջապահության բաժնի պետ Ստելլա Բաղդասարյանը: Քաղաքապետը գոհունակություն է հայտնել Էրեբունի վարչական շրջանի և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև տարեցտարի ընդլայնվող համագործակցության ու ամրապնդվող բարեկամության առնչությամբ և նշել, որ հաճախակի փոխայցելություններն էլ ավելի կնպաստեն համատեղ ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հյուրերն շրջանի ղեկավարության անունից քաղաքապետին և բոլոր ստեփանակերտցիներին շնորհավորել են հիշարժան իրադարձության` Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, մայրաքաղաքին մաղթել բարգավաճում և հետագա զարգացում: Հանդիպմանը, որին ներկա են գտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը, քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի պետ Իվետա Դանիելյանը, անդրադարձ է եղել ոլորտային առաջիկա ծրագրերին , մտքեր են փոխանակվել սկզբունքային նշանակության մի շարք հարցերի շուրջ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |