13.09.2017   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ

ՎԵՐՋԻՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐԸ` ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

 

Սեպտեմբերի 12-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև նրա ենթակայության ներքո` մի շարք ընկերությունների և կառույցների, կրթամշակութային հիմնարկների ղեկավարներ, մանրակրկիտ քննության է առնվել Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, ճշգրտվել և հստակեցվել առաջնահերթ անելիքները:

Քաղաքապետը ներկաների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է քաղաքի տոնական ձևավորման և բարեկարգման աշխատանքների ընթացքի արագացմանը, կրթամշակութային և մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, հանձնաժողովի անդամներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ:

Հատկանշական  է, որ Ստեփանակերտի մասին  պատրաստվում է տեսաֆիլմ, ինչը հանդիսատեսին հնարավորություն կտա ծանոթանալ քաղաքի տարեգրության էջերին և պատերացում կազմել նրա ձեռքբերումների և խնդիրների մասին: Մայրաքաղաքի անցյալի ու ներկայի մասին կայանալիքլուսանկարների ցուցահանդեսումևս արտացոլված է Ստեփանակերտի և նրա բնակչության պատմությունը:

Տոնական համերգը, որ կայանալու է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի հիմնանորոգված և կահավորված մեծ դահլիճում, սկսվելու է մայրաքաղաքին նվիրված օրհներգով:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն