10.08.2017 ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել օգոստոսի 26-ին Ստեփանակերտ քաղաքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելու մասին: Բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության, շինարարության և բարեկարգման բաժիններին հանձնարարված է մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ կատարվելիք աշխատանքների համար` ընդգրկելով Ստեփանակերտ քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, կազմակերպություններն ու ընկերությունները /անկախ սեփականության ձևից/: <<Սանմաքրում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա.Սեյրանյանին առաջարկվել է համայնքային շաբաթօրյակի ընթացքում ապահովել աղբահանությունը` քաղաքի տարածքից: Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը հանձնարարված է բնակարանային, կոմունալ տնտեսության, բնապահպանության ու շինարարության և բարեկարգման բաժիններին, հսկողությունը` քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |