28.07.2012 Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի օրվան
Հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցիները կնշեն արդեն ավանդական դարձած քաղաքի օրը և, բնականաբար, տոնակատարությանը կմիանան բոլոր արցախցիները, աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած Ստեփանակերտի նախկին բնակիչները: Իսկ, թե այդ օրն ինչ է ծրագրվում` հանդիսությունների, տոնական միջոցառումների շրջանակում, այդ մասին շահագրգիռ խոսակցություն ծավալվեց հուլիսի 27-ին ավագանու նիստերի դահլիճում քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նխագահությամբ անցկացված խորհրդակցությունում, որին մասնակցում էին ինչպես քաղաքայի համայնքի ավագանու անդամներ ու քաղաքապետարանի բաժինների պետեր, այնպես է լշահագրգիռ կազմակերպությունների /այդ թվում` ստեղծագործական, գիտականկառույցների/ ղեկավարներ, արվեստագետներ: Հանդիպմանը, կարևորելով; տոնի խորհուրդը ևնրա նշանակությունը` արժեքների գնահատման, ու մայրաքաղաքի դերի բարձրացման գործում, քաղաքապետն ընդգծեց, միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը: Ս.Գրիգորյանիհամոզմամբ, տոնակատարությունը համաժողովրդական բնույթ պիտի կրի և յուրաքանչյուրին պիտի հնարավորությունըն ձեռնվի իր վերաբերմունքն արտահայտելու սիրելի քաղաքի նկատմամբ: Տոնական միջոցառումների; ուրվագծման նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից հնչեցվեցին ամենատարբեր կարծիքներ և առաջարկություններ: Որոշվեց 10-օրյա ժամկետում հստակեցնել մշակութային և մարզական միջոցառումների ցանկը և այն ներկայացնել քաղաքապետի հաստատմանը:
Ստեփանակերտիքաղաքապետիմամուլիքարտուղար |
< Վերադառնալ |