01.06.2017   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ` ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

Աշխատանքային կոլեկտիվի անդամներին արժանապատվորեն կենսաթոշակի ճանապարհելը բարի ավանդույթ է դարձել Ստեփանակերտի քաղաքապետարանում: Երկարամյա անբասիր աշխատանքի և քաղաքին մատուցած ծառայությունների համար ավագները պարգևատրվում են շնորհակալագրով և արժեքավոր նվերներով, ըստ արժանավույն է գնահատվում նրանց վաստակը:

Հանգստի անցնելու կապակցությամբ երեկ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հյուրընկալել էր բարեխիղճ ու երկարամյա աշխատակիցներից մեկին` Էլմիրա Թովմասովային, ում աշխատանքային կենսագրության էջերը կապված են <<Ստեփանակերտի բնակարանային շահագործման գրասենյակ>> և <<Սանմաքրում>>, <<Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգի>> ընկերությունների հետ: <<Ուր էլ որ նա ոտք է դրել>>, թողել է միայն պայծառ հիշողություններ ու բարի անուն, մնայուն գործ: Պատահական չէ, որ ամենուր նա վայելել է կոլեկտիվի սերն ու հարգանքը:

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Է.Թովմասովային` հանձնելով շնորհակալագիր և նվեր, մաղթել քաջառողջություն ու երջանկություն:

Արարողությանը ներկա է գտնվել նաև աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն