29.05.2017 ԵԼՆԵԼՈՎ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ
Հաշվի առնելով ճանապարհների անվտանգ երթևեկության ապահովման անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը շարունակում է հավատարիմ մնալ այդ սկզբունքին և նպաստել գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Ընդորում, իրականացվող աշխատանքներում ծրագրից դուրս չեն մնում նաև ծայրամասային փողոցներն ու նորակառույց թաղամասերը, որտեղ կենսական նշանակության հարցերի լուծումն առաջնային է մնում: Նպատակ ունենալով անվտանգ երթևեկության երաշխիքներ ապահովել Արեշ թաղամաս տանող ճանապարհին, վտանգավոր շրջադարձը վերջերս <<պատվել>> է կողային ցանկապատերով, ինչը թույլ կտա խուսափել հնարավոր վթարներից: Միաժամանակ ամբողջ շրջապատը բարեկարգվել է և շրջադարձին հարող տարածքում իրականացվել ծառատունկ: Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի խոսքով, նման ծրագրերը շարունակական կլինեն և առաջնահերթ կներառվեն հեռավոր թաղամասերը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |