29.05.2017 ՀԱՄԵՐԳ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվը համերգներով հաճախ է հյուրընկալվում Արցախի պաշտպանության բանակի զինվորականներին, համատեղ իրականացնում ուշագրավ ծրագրեր: Հերթական այցը մայրաքաղաքում տեղակայված ՊԲ կենտրոնական զորամաս դարձյալ չի ուշացել: Այս անգամ համույթը զինվորականներին ներկայացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի կապակցությամբ: Տեղի ունեցած համերգին, որ կատարվել են հայրենասիրական խրոխտ երգեր ու պարեր, հնչել Հայաստանին ու Արցախին նվիրված ստեղծագործություններ, իրենց մասնակցությունն են բերել նաև զինծառայողները` առանձնակի շուք հաղորդելով տոնական միջոցառմանը: Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Ստեփանակերտի մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանը, տոնական համերգը եզրափակվել է միասնական շուրջպարով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |