22.05.2017   ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

ՀԻՆ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐԸ  ՓՈԽԱՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ

 

Պետական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են արտաքին լուսավորման բարելավմանը միտված աշխատանքները: Գլխավորապես կենտրոնական փողոցներում հին, <<մաշված>> լուսատուները փոխարինվում են ժամանակակից նոր  լուսատուներով:

Քաղաքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ, նոր լուսատուները  նախորդների համեմատ բավականաչափ հարմարավետ են և առավել խնայողաբար են օգտագործվում: Միայն Բաղրամյան փողոցում վերջերս տեղադրվել են թվով 56 դիոդային, ժամանակակից լուսատուներ: Անդրանիկ փողոցի վրա ևս 14 լուսատուներ փոխարինվել են նորերով:

Ըստ Է.Ավանեսյանի, արտաքին լուսավորման գործընթացը  մայրաքաղաք Ստեփանակերտում կլինի շարունակական և պետական  միջոցների հաշվին ժամանակակից նոր լուսատուներ կտեղադրվեն տարբեր փողոցներում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն