12.05.2017   ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ

 

Վերջերս Ստեփանակերտի հանրակրթական 13 դպրոցներից տարբեր մրցույթներում լավագույնը ճանաչված 33 աշակերտներ` նախկին փոխվարչապետ Ա.Աղաբեկյանի հովանու ներքո մեկնել էին Երևան` Ե.Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու:

Այցի շրջանակներում դպրոցականները եղան պատմամշակութային և սուրբ վայրերում, իսկ հյուրընկալությունը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում էր` տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ:

Պատասխան այցը չուշացավ, և եռատոնի կապակցությամբ մայիսի 6-9-ը սեբաստացիները /ընդհանուր թվով` 25 հոգի/ փոխադարձ այցելությամբ եղան Ստեփանակերտում և հյուրընկալվեցին աշակերտների ընտանիքներում:

Նպատակը երկկողմանի շփումն էր, դպրոցականների մերձեցումը: Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՊԲ հրետանային զորամաս, Տիգրանակերտ, <<Հունոտի կիրճ>>, Շուշի և այլ տեսարժան վայրեր և տուն վերադարձան տպավորված, անմոռանալի հիշողություններով:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն