03.05.2017   ԿԱՅԱՑԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

 

            Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Ստեփանակերտի քաղաքապետին կից ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննության են առնվել մեկ տասնյակից ավելի սկզբունքային նշանակության հարցեր:

            Քննարկումների արդյունքում` շինարարության թույլտվության վերաբերյալ էսքիզային մի շարք առաջարկներ հավանության են արժանացել խորհրդի կողմից և համապատասխան որոշումներ են կայացվել: Միաժամանակ, օրակարգում ներառված էսքիզային մի քանի առաջարկներ, լրացուցիչ մշակման նպատակով, հեղինակներին է վերադարձվել և քննարկման կդրվեն խորհրդի հաջորդ նիստում:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն