26.04.2017 ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2017 թվականի ապրիլի 10-ի գրությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման մասին: Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման հանձնաժողով փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Միաժամանակ հաստատվել է նաև հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագիրը: Հրդեհավտանգ ժամանակաշրջանի մոտեցման և պատահական հրդեհներից խուսափելու, ինչպես նաև դրանց կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման նպատակով քաղաքի հիմնարկ-ձեռնարկություններում, կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից, մասնավորապես հրահանգվում է կազմակերպել հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |