04.04.2017 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՄՐՑԵԼ ԵՆ ՈՒՐԱԽՆԵՐՆ ՈՒ ՍՐԱՄԻՏՆԵՐԸ Արդեն երկրորդ տարին է, ինչ ապրիլի 1-ին` հումորի ու ծիծաղի օրը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժինը ուրախների և հնարամիտների ակումբների թիմերի միջև կազմակերպում է մրցույթ, որի նպատակն է նպաստել երիտասարդների, մասնավորապես` ուսանողների ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը և հնարավորությունների դրսևորմանը: Առավել ուշագրավ է, որ միջոցառումն ավանդույթի վերածելու միտում ունի: Եթե անցյալ տարի մրցույթին ընդգրկվել էր ընդամենը 2 թիմ, այս տարի նրանց կազմը 5-ի էր հասնում: Իսկ փաստն այն բանի վկայությունն է, որ երիտասարդները, բուհական թիմերը հետաքրքրություն են տածում ՈՒՀԱ-ի նկատմամբ: <<Կազմակերպվող մրցույթը նպատակաուղղված է երիտասարդության համախմբմանը, ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, երիտասարդության հոգևոր ուժերի, մշակութային միջոցառումների անցկացման բարի ավանդույթների վերականգնմանը, նոր ինտելեկտուալ ակումբների, ասոցիացիաների ստեղծմանը, թիմերի մասնակցության ապահովումը` միջհանրապետական և միջազգային խաղերին>>, - գտնում է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը: Մրցույթին, որ կայացավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, մասնակցում էին Արցախի պետական համալսարանի Ժյուրին գլխավորում էր <<Արցախի Հանրային հեռուստառադիո>> ընկերության ռուսական խմբագրության ղեկավար Սեյրան Կարապետյանը: Մրցույթը բաղկացած էր 2 փուլից` ողջույն և երաժշտական մրցույթ: Արդյունքները գնահատվում էին 5 բալանոց համակարգով, իսկ թիմերի ներկայացման հերթականությունն օրեր առաջ կատարվել էրվիճակահանությամբ: Բոլոր թիմերն էլ ձգտում էին հաջողված խաղ ցուցադրել և արժանանալ հանդիսատեսի և ժյուրիի գնահատանքին: Դահլիճում ջերմություն և սրտաբուխ ծիծաղ էր, որ միահյուսվելով ավելի է բարձրացնում թե թիմերի մասնակիցների և թե հանդիսատեսների տրամադրությունը: Ամփոփելով արդյունքները, ժյուրին հրապարակում է իր որոշումը: Մրցույքում հաղթող է ճանաչվում <<Մեսրոպ Մաշտոց>> համալսարանի թիմը: Երկրորդ մրցանակային տեղը գրավում է Արցախի պետական համալսարանի, իսկ երրորդ հորիզոնականը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի թիմը: Վերջում խաղի մասնակից բոլոր թիմերն քաղաքապետարանի անունից արժանացան նվերների և պատվոգրերի: Մրցույթին ներկա էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |