06.12.2016 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
Գլխավորապես մայրաքաղաքի կենսաապահովման խնդիրների լուծմանն էր միտված քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, կոմունալ ծառայությունների ղեկավարները: Քաղաքապետը կարևորելով ձմռան շրջանում Ստեփանակերտի ապահով կենսագործունեության անհրաժեշտությունը, մասնավորապես անդրադարձավ ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների, ավտոմեքենաների անխափան երթևեկությանը և ուղևորափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ջեռուցման համակարգի գործունեությանն առնչվող հարցերին: Հանդիպմանը չեն շրջանցվել նաև Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքի տոնական զարդարման, փողոցների ու բակերի պատշաճ լուսավորման, սանիտարական մաքրման, բնակչության ջրամատակարարման, կենսական անհրաժեշտության առաջնահերթ մյուս խնդիրները: Խորհրդակցությունում իրականացվող աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ հանդես են եկել իրավասու կառույցների ղեկավարները: Ամփոփելով քննարկումները, քաղաքապետ Ս.Գրիգորյանը կոմունալ ծառայությունների պատասխանատուներին կոնկրետ հանձնարարություններ է տվել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |