22.11.2016   ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱՐԿ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-28-ը  մայրաքաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների միջև անցկացվում է բասկետբոլի /տղամարդկանց թիմեր/ առաջնություն: 

Առաջնության  բացման մեկնարկը տրվել է Արախի պետական համալսարանի մարզադահլիճում: Հիշարժան իրադարձության կապակցությամբ մարզիկներին ողջունել են բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Վազգեն Միքայելյանը  և գլխավոր դատավոր, Ստեփանակերտի քաղաքապետարանի  մարզական դպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանը:

Առաջնությունում իրենց ուժերը չափելու իրավունքն  առաջինը տրվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու ԼՂՀ կառավարությանն առընթեր  արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիմերին: Համառ պայքարի արդյունքներով մրցույթում հաղթող է ճանաչվել ԿԳՍ նախարարության բասկետբոլի թիմը:

Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ներկա է գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

Բասկետբոլի գծով քաղաքային առաջնությունը շարունակվում է: 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն