18.11.2016 ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԼԻՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ՀԱԳԵՑԱԾ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է Ստեփանակերտ քաղաքում 2017 թվականի Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կազմակերպիչների հավաստմամբ, կլինի հետաքրքիր ու հագեցած: Ըստ ծրագրի, շուտով տոնականորեն կձևավորվեն Վերածննդի հրապարակը, Ս.Շահումյանի անվան և Բաղրամյանի անվան պուրակները, Աջափնյակ թաղամասը, ուր կտեղադրվեն տոնածառներ: Հաղթանակի հրապարակը, Մ.Մաշտոց, Ազատամարտիկների, Վ.Սարգսյան, Ա.Մկրտչյան, Բաղրամյան, Ն.Ստեփանյան, Թումանյան, Ա.Մանուկյան, Կամո, Ադմ.Իսակով, Հեքիմյան, Ս.Դավիթ փողոցները կապահովվեն լուսային էֆեկտներով: Հանրապետության թիվ 1 ամանորյա տոնածառի լույսերի պաշտոնական բացման արարողությունը կտրվի դեկտեմբերի 17-ին: Լուսային էֆեկտներով կզարդարվեն պետական հաստատությունները, հասարակական օբյեկտներն ու հարակից տարածքները: Քաղաքի էկրանների վրա կտեղադրվեն <<տոնական տրամադրությամբ տեսահոլովակներ>>: Դեկտեմբերի 26-29-ը մայրաքաղաքի նախադպրոցական տարիքի երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա հանդեսներ ու նրանց նվերներ կբաժանվեն: Դեկտեմբերի 31-ին Վերածննդի հրապարակում կկայանա ամանորյա տոնական համերգ և հրավառություն, մայրաքաղաքի բնակչության համար կկազմակերպվի ամանորյա ակցիա: Կլինեն այլ անակնկալներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |