17.11.2016 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Ուսանողության միջազգային օրվան էր նվիրված Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի /պետ` Կարինե Հարությունյան/ աշխատակիցների կողմից կազմակերպված գեղարվեստական երեկոն, որին ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, պաշտոնատար այլ անձինք: Երեկոյին, որ հագեցած էր համերգային հետաքրքիր ծրագրով, ուղեկցվում էր ուրախ երգ ու պարով, ասմունքով, շնորհավորական խոսքերով, իրենց մասնակցությունն էին բերել Արցախի բոլոր բուհերի և քոլեջների ստեղծագործական խմբերը, որոնք աչքի ընկան իրենց գեղեցիկ կատարումներով ու գեղագիտական բավականություն պատճառեցին ներկաներին: Հիշարժան տոնի կապակցությամբ Արցախի ուսանողությանը ջերմորեն շնորհավորեցին և ուսման մեջ, առօրյա կյանքում հաջողություններ մաղթեցին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը և ուրիշներ: Վերջում երեկոյին մասնակից բոլոր ուսանողներին քաղաքապետարանի կողմից հանձնվեցին հուշանվերներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |