31.10.2016 ԻՆՉՊԵՍ ԳՈՐԾԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հակառակորդի օդային հարձակման և հետևանքների վերացման ժամանակ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական անձնակազմի գործողությունների համակարգմանն ու ձեռնարկվող քայլերի հստակեցմանը, մասնագիտական ընդունակությունների կատարելագործմանն էր միտված Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի նախկին շենքում և նրա հարակից տարածքում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը, որին ընդգրկված էին արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ապարատը, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը, հրշեջ-փրկարարական մասն ու սակրավորական խումբը, ինչպես նաև Ստեփանակերտի քաղպաշտպանության ծառայությունները: Ուսումնավարժությունը, որ անցկացվել էր նախօրոք ծրագրված պլանի համաձայն, հնարավորություն է տվել ևս մեկ անգամ ստուգելու արտակարգ պայմաններում` հատուկ ծառայությունների մասնագիտական պատրաստվածությունը, արագ և ճշգրիտ գործելու ունակությունները: Ուսումնավարժության արդյունքներն ամփոփել և <<հատուկ ռեժիմով>> իրականացված աշխատանքները կարևորել են ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ, քաղաքացիական պաշտպանության պետ Սուրեն Գրիգորյանը: Միջոցառման ավարտին ուսումնավարժության ընթացքում առավել ակտիվություն դրսևորած մասնակիցները պարգևատրվել են արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |