10.10.2016 ՆՇՎԵՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
<<Դարձիր գրադարանի բարեկամը>>. այս կարգախոսով անցավ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գրադարանային աշխատողի մասնագիտական տոնին նվիրված գեղարվեստական երեկոն, որ նախաձեռնել էր Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը: Միջոցառմանը, որ ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը. պաշտոնատար այլ անձինք, մտավորականության ներկայացուցիչներ, ընթերցողներ, ողջյունի խոսքով հանդես եկավ Մուրացանի անվան գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր աշխատող Մարիա Խաչատրյանը: Տոնի առիթով գրադարանային աշխատողներին շնորհավորեցին ու նրանց վաստակն արժևորեցին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական մասի վարիչ Կ.Ալավերդյանը. բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, ուրիշներ: Երեկոն ուղեկցվում էր գրադարանի ընթերցողների պատրաստած գրական կոմպոզիցիայով, արտասանություններով, երաժշտական համարներով:
|
< Վերադառնալ |