01.09.2016   ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՅՑ` ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ

 

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ ի նշան խոր հարգանքի և վաստակի գնահատման, սեպտեմների 1-ին, ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, արցախյան շարժման մի խումբ ակտիվ մասնակիցներ, քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ, փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց և, ծազիկներ տեղադրելով կյանքից հեռացած, ինչպես նաև` նահատակված արցախյան գոյապայքարի առաջամարտիկների շիրիմներին, խնկարկել նրանց /Վիգեն Հայրապետյան, Վաչագան Գրիգորյան, Բորիս Դադամյան, Գուրգեն Գաբրիելյան, Հրաչյա Բեգլարյան, Վաչագան Գրիգորյան, Բենիկ Օվչյան, Մարգո Բալասանյան, Էռնեստ Հայրապետյան և ուրիշներ/ հիշատակը:

Արարողությանը, որ ներկա են գտնվել նաև հանգուցյալների հարազատները, արժևորվել է նրանց անցած բարդ և դժվարին, սակայն պատվաբեր ու հերոսական ուղին, մասնավորապես անդրադարձ է  կատարվել այն վճռորոշ իրադարձություններին և դրվագներին, որոնք ճակատագրական նշանակություն ունեցան Արցախի պետականության հռչակման, մեր ժողովրդի ազատ կամքի արտահայտման, նրա իղձերի իրականացման գործում:

Նրանք հավաստիացրին, որ <<սերունդները միշտ վառ կպահեն հայրենիքի նվիրյալ զավակների հիշատակը և սկսած պայքարը կհասցվի իր վերջնական հանգրվանին>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն