18.07.2016 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈՐՔ ՄԱՐԱՇԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հուլիսի 16-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով Արցախ ժամանած Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին` համայնքապետարանի մի խումբ պատասխանատուների մասնակցությամբ: Ս.Գրիգորյանը գոհունակություն է հայտնել շարունակ ամրապնդվող կապերի և փոխայցելությունների առնչությամբ և ողջունել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ու Ստեփանակերտի միջև նորերս հաստատված համագործակցությունը, որն իր մեջ ներառում է ամենատարբեր ուղղություններ: Հայտնելով իր պատրաստակամությունը` իրականացվելիք համատեղ ծրագրերին աջակցելու գործում, նա հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Շնորհակալություն հայտնելով ջեր ընդունելության համար, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վ.Մկրտչյանն իր հերթին հավաստիացրել է, թե հնարավոր ամեն ինչ կանի կողմերի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման համար: Նա Ստեփանակերտի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 27-ին կազմակերպվելիք շրջանի օրվան նվիրված հանդիսություններին: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ Նորք Մարաշի պատվիրակությանը հրավիրեց Ստեփանակերտի ավանդական տոնին: Վերջում Ս.Գրիգորյանն ու Վ.Մկրտչյանը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |