01.07.2016   ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

Արդեն մի քանի տարի է, ինչ Արցախի պետական համալսարանի ուսանողները փորձուսուցում են անցկացնում Ստեփանակերտի քաղաքապետարանում, ամրապնդում իրենց գիտելիքները:

Այս տարի ևս Արցախի պետական համալսարանի ռեկտորի հրամանով <<Իրավագիտություն>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել է արտադրական փորձուսուցում: Ու դարձյալ հերթական փորձուսուցման վայր է ընտրվել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Սույն թվականի հունիսի 27-ին աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանն ընդունել է ուսանողներին` խմբի ղեկավար Ռիտա Առստամյանի ներկայացմամբ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց արդյունավետ անցկացնելու արտադրական փորձուսուցումը քաղաքապետարանի բաժիններում և մյուս ստորաբաժանումներում:

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն